Քիչ առաջ այսպես պատասխանեցի քաղաքացու նամակին: Համոզված եմ, այստեղ էլ շատերին դուր չի գա, բայց իմ բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ սա ճշմարտություն է։ Այս մասին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հարգելի տիկին, ասածս, համոզված եմ, Ձեզ դուր չի գա, բայց այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել:
Բոլոր մասնավոր եւ պետական ընկերությունները լավ աշխատողի կարիք ունեն: Լավ աշխատողի հատկությունների մեջ մտնում է ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելը եւ սեփական ծառայությունները ճիշտ ձեւով առաջարկելը: Եթե, իհարկե, առաջարկելու բան ունի: Լավագույն մաղթանքներս»,-հավելել է Փաշինյանը։