Կալիֆորնիայում անտառային հրդեհը վերացրել է Պարադայս քաղաքը

Կալիֆորնիայի հյուսիսում անտառային հրդեհը հանգեցրել է առնվազն երկու մարդու մահվան: Հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Պարադայս քաղաքը: Հայտնում է TVRain-ը:

Հրդեհը բռնկվել է հինգշաբթի օրը և տարածվել է ավելի քան 3 հազար հեկտար տարածքով: Իշխանությունները տարհանել են բնակիչներին, ոմանց կրակը հասել է ճանապարհին, և նրանք ստիպված էին փախչել: Իրավիճակը կարող է վատթարանալ տարածաշրջանում ուժեղ քամու և չոր եղանակի պատճառով:

Տեսանյութը՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել