Չինաստանի գերագույն հակակոռուպցիոն մարմինը խստացնում է իր աշխատակիցների նկատմամբ վերահսկողությունը

Չինաստանի գերագույն հակակոռուպցիոն մարմինը խստացրել է իր 500,000-ը գերազանցող գումարների կոռուպցիոն գործերը հետաքննող քննիչների նկատմամբ վերահսկողությունը, այն բանից հետո, երբ իր սեփական աշխատակիցներից ոմանք մեղադրվեցին կաշառակերության մեջ։

Ռոյթերս (Reuters), միջազգային լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Կարգապահական Կենտրոնական Հանձնաժողովի տեսչությունը, կիրակի օրը հայտարարություն է տարածել, որի համաձայն նոր կանոնակարգը կիրառվելու է ինչպես ապացույցների հավաքագրման, այնպես էլ գործերի վերանբայման ընթացակարգերում, առանց հետագա մանրամասներ տրամադրելու։

«Վստահությունը չի կարող փոխարինել վերահսկողությանը», ասված է ԿԿՀ տեսչության հայտարարության մեջ, որը վերջինս շրջանառել է տարեկան եռօրյա ժողովից հետո։

«Մենք պետք է վստահ լինենք, որ Կուսակցության և ժողովրդի կողմից տրված իշխանությունը չի շահագործվի», ասվում է հայտարության մեջ։

China Daily կենտրոնական թերթը առանց աղբյուրը նշելու, տեղեկացրել է, որ նոր կանոնակարգը կոռուպցիոն խնդիրների և ապօրինի եկամուտների դեմ պայքարելու հստակ չափորոշիչներ կսահմանի, և կխրախուսի ամբողջ հետաքննության ընթացքում աուդիո եւ տեսա ձայնագրությունների իրականացումը։

2012 թվականից ի վեր, ավելի քան 7,900 պաշտոնյաներ են պատժվել հակաիրավական գործողությունների համար, գրում է թերթը, վկայակոչելով ԿԿՀ տեսչության մարմիններին։ Ըստ թերթի, նրանցից 17-ը ԿԿՀ տեսչության անդամներ են եղել, ովքեր մեղադրվում են կաշառակերության մեջ։

Ուրբաթ օրը, Սինհուա պետական լրատվական գործակալությունը մեջբերել է Չինաստանի նախագահ Սի Ջինփինի խոսքերը, ով ասել է, որ կաշառակերության դեմ պայքարը պետք է ավելի խորը լինի և կոչ է արել Կոմունիստական կուսակցությանը առավել «համակարգային, ստեղծագործական և արդյունավետ» մոտեցում ցուցաբերել կառավարմանը։

Պատրաստեց՝ Թամարա Մինասյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել