Թուրքիայի Սանտայի կրակոցներից փրկվածը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել ակումբում

Թուրք ֆոտբոլիստը, ով փրկվել է Ստամբուլի գիշերային ակումբի հարձակման ժամանակ նկարագրել է այն պահը, երբ իսլամական պետության (ISIS) խմբավորման մարդասպանը սկսել է կրակել:

Ֆուտբոլիստ Ֆեֆա Բոյդասը, եղել է Ստամբուլի Եեինա գիշերային ակումբում, երբ մարդասպանը մտել է և սպանել 39 անձի ու վիրավորել 69-ին:

MailOnline-ի հետ զրույցում նա ասել է, որ խմբավորման «զինվորը» հավասարակշռված տեսք է ունեցել և կրակելիս այնպես է վարվել, ասես պրոֆեսիոնալ լինի:

«Սկզբում ես լսեցի 15-20 կրակահերթեր, փառք Աստծո, հարձակվողը չիջավ ներքևի հարկ, որտեղ ես էի, նա միայն վերևի հատվածում էր: Նա ամբոխի մեջ չմտավ, և ես պառկել էի գետնին: Ես վախեցած էի, ես զգում էի, որ մահն ինձ մոտենում է: Ես տեսում էի անշունչ մարմիններ, որոնք իրար վրա էին»,- ասել է 21-ամյա ֆուտբոլիստը:

Նա նաև հայտնել է, որ մարդասպանը շուրջ 26 տարեկանի տեսք ուներ. «Նա մեծ պիջակ էր հագել, դիմակ չէր կրում, նրա դեմքը հստակ տեսանելի էր, նա կարճ մորուք ուներ: Նա կրակում էր մարդկանց 10-15 մետրի վրա, հանգիստ էր և անխռով:

«Ես տեսա` ինչպես են մի քանի մարդիկ գոռում արդեն անշնչացած մարմինների վրա, բաղվում էին, որ չմահանան»,- պատմել է ականատեսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել