Նորություններ

Կարգազանց հետիոտները

Ժամանակս թանկ է, բայց ոչ այնքան, որքան կյանքս…

 

Գրեթե ամեն րոպե կարող ենք ականատեսը լինել հետիոտների, ովքեր կոպտորեն խախտում են ճանապարահային երթևեկության կանոնները` դրանով իսկ վտանգելով ինչպես սեփական կյանքը, այնպես էլ վարորդների, ուղևորների կյանքը:

 

2011 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 904 ճանապարհատրանսպորտային դեպք (2010թ.-ի 6 ամսում` 816), որոնց հետևանքով զոհվել է 117 (2010թ.-ի 6 ամսում` 117) և մարմնական վնասվածքներ ստացել 1316 (2010թ.-ի 6 ամսում`4 1106) մարդ: Ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թվի աճի պայմաններում նվազել են հետիոտնի վրաերթի դեպքերը (2010թ.-ի 6 ամսում` 331, 2011թ. 6 ամսում՝ 307):

 

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմինների 2012թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքների համաձայն հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության տարածքում արձանագրվել է 1066 ճանապարհատրանսպորտային դեպք, որոնց հետևանքով զոհվել է 118 և մարմնական վնասվածքներ ստացել 1556 մարդ։ Ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թվի աճի պայմաններում աճել են նաև հետիոտնի վրաերթի դեպքերը (2012 թ.-ի 6 ամսում՝ 329) /աղբյուրը` ՀՀ Ոստիկանության պաշտոնական վեբ կայք/։

 

Համադրելով վերջին երեք տարիների նույն ժամանակահատվածի վիճակագրական տվյալները, երևում է, որ այս տարվա առաջին կիսամյակում աճել է հետիոտնի վրաերթի դեպքերը: Իսկ դրանցից քանիսի՞ն են պատահել հետիոտնի կարգազանցության հետևանքով: Խախտումներ թույլ են տրվում տարբեր պատճառներով, մի մասը շտապում է, մյուս մասը պարզապես թույլատրելիից  ինքնավստահ է, և դա դեռ բավական չէ, մի հատ էլ ուղղակի և/կամ անուղղակի հորդորներով մյուսներին է տանում իր հետևից: Ստեղծված իրավիճակը հարց է առաջացնում. իսկ գուցե՞ մեր քաղաքացիների մեծամասնությունը հենց ինքն է ցանկանում խախտել կանոնները:

 

Երևի թե բոլորս կհիշենք, երբ մի որոշ ժամանակ առաջ ճանապարհային ոստիկանությունը խիստ հոսկողություն էր իրականացնում խախտումներ թույլ տված հետիոտների նկատմամբ և Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով նշանակվում էին տուգանքներ: Մասնավորապես, համաձայն հիշյալ օրենսգրքի 131-րդ հոդվածի` հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով: Իհարկե, հետիոտների պարտականությունների մասը այսքանով չի սահմանափակվում: Սակայն, անկախ նշանակված տուգանքի չափից, այստեղ գլխավորը մարդկային կյանքն է, որը ետ չի վերադարձվի և ոչ մի տուգանքի դիմաց:

 

Պետք է նշել նաև, որ ճանապարհային պատահարների դեպքերի գրանցված աճին զուգընթաց՝ 2011թ.-ին պատասխանատվության են ենթարկվել ավելի շատ հետիոտներ՝ 6288 մարդ՝ փողոցը սխալ անցնելու համար։ Իսկ այս թվից կարելի է ենթադրել, որ դեռևս անլուծելի է թվում ճանապարհներին կարգուկանոն հաստատելու խնդիրը:

 

Ուղղակի պետք է հիշել, որ ժամանակը թանկ է, բայց ոչ այնքան, որքան կյանքը…

 

Հ.Գ. Նյութի համար նկարներ պատրաստելը ինձանից խլեց ընդամենը րոպեներ: 

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել