«Սրանք վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար՝ Հայաստանի Հանրապետության վրա հարձակվելու»․ ՔՊ խմբակցության քարտուղար

Այսօր՝ ապրիլի 30-ին՝ ԱԺ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ  «Դաշնակցությունը» դաշնակիցներ չի ունեցել, այլ՝ տերեր։

«Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր արձանագրություն է ստորագրվել և մենք ֆիքսել ենք սկզբունք՝ Ալմա Աթիի հռչակագիրը, որով պետք է սահմանազատում և սահմանագծում իրականացնենք։ Հիմա սրան դեմ էր Ադրբեջանը, համաձայնվել է, բայց ընդդիմությունը շարունակում է դեմ լինել։ Շատ կարևոր է այս չորս գյուղերի մասով՝ ադրբեջանական, իմանալ, որ սրանք վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի Հանրապետության վրա հարձակվելու։ Ընդդիմությունը սա գիտի, գիտի և ամեն բան անում է, որ այս պրոցեսը տեղի չունենա՝ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար, հետո Հայաստանում մի գավառապետ նշանակելու համար՝ իր գեղեցիկ միջանցքով»։

Հովհաննիսյանը վստահեցրեց՝ որ սա է ընդդիմության նպատակը․ «Ընդդիմությունը խոսում է պետականությունից, միջազգային իրավունքից, սակայն նույն ընդդիմության ներկայացուցիչը, ինչպես գործընկերներս իրավացիորեն նշեցին՝ խոսում է, որ սահմանը ավարտվում կամ սկսվում է այնտեղ, որտեղ կանգնած է զինվորը։ Սա անգրագիտության  ամենավերևի մակարդակն է՝ խոսել պետականության և միջազգային իրավունքի մասին, հետո խոսել դրան 180 աստիճան հակասող որևէ այլ թեզի մասին»։

Նա ըննդիմությանը հորդորեց Լեռնային Ղարաբաղի ուրացումից չխոսել․ «Ձեր  պալատական հեղաշրջման արդյունքում Արցախում իշխանափոխություն արեցիք, հետո՝ այնտեղի հայ ժողովրդի շահերի պաշտպանության համար ԼՂՀ ներկայացուցիչներին Սոֆիայի փոխարեն՝ Եվլախ ուղարկեցիք, դու՛ք եք Ղարաբաղի ներկայացուցիչներին Եվլախ ուղարկել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել