ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ «շարժման թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է» հայտարարությանը, հայտարարեց, որ այս տարիների ընթացքում բոլոր նախագահներին փորձել են թիրախավորել և դավադրական տեսություններ բերել, ազգին պառակտել․ «Դա արդեն ծիծաղելու է, արդեն չի աշխատում, որովհետև տարբեր քաղաքական ուժերից, ՀԿ-ներից անհատներ, որոնք մինչ այս իրար տեսնելու, շփվելու ցանկություն չեն ունեցել այսօր մեկտեղվել են և այս շարժման կողքին են կանգնել, այս շարժումը ժողովրդական շարժում է, այն սկիզբ է առել Տավուշից և դարձել է համահայկական»։
Պատգամավորը հավելեց, որ ում հետ ցանկանան՝ կարող են կապել շարժումը․ «Ամեն կուսակցություններից մարդիկ կան այստեղ, դե թող կապեն, ի՞նչ ասեմ։ Իրենց կարծիքով՝ եթե թիրախավորեն, ժողովրդին կպառակտեն, մերը պառակտելը չէ, մեկտեղելն է, պետք չէ «սև ու սպիտակների» բաժանել» Վաղը, մյուս օր, որ ՔՊ-ից միանան, ասելու են Նիկոլ Փաշինյա՞նն է շարժման առաջնորդ»։