Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման։ Այս մասին նշվում է կուսակցության հայտարարության մեջ։

«Միևնույն ժամանակ, կուսակցության համար սկզբունքային է հետևյալը՝

• Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը,
• Պետք է բացառվի այսպես կոչված «ժամանակավոր կառավարության» ստեղծումը, հետևաբար գործող խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրությունը,
• Վարչապետի հրաժարականից անմիջապես հետո պետք է տեղի ունենան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ,
• Հայաստանում իշխանությունը և նոր վարչապետը պետք է ընտրվի բացառապես ժողովրդի կողմից՝ բացառելով մի խումբ անձանց կողմից ստվերային պայմանավորվածությունների արդյունքում իշխանության ձևավորումը։

Վերոգրյալը ոչ միայն կնպաստի շարժման ակտիվացմանն ու համաժողովրդականացմանը, այլև կփարատի հանրության արդարացի մտահոգությունը իշխանության և պետության առաջնորդության ձևավորման ժողովրդավարական սկզբունքներին հավատարմության համատեքստում»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել