Ընտանեկան բռնություն. Տղամարդիկ նույնպես պաշտպանության կարիք ունեն

Քանի դեռ ընտանեկան բռնության թե՛ կին և թե՛ տղամարդ զոհերի նկատմամբ նույն մոտեցումը չի դրսևորվում, այդ չարիքից չենք կարող ազատվել։

The Telegraph-ի թղթակիցը պատմում է, որ 1998 թվականին լաստանավով նավարկելիս մի ռադիոհաղորդում է լսել, որտեղ թեժ գծի կին հոգեբանը զրուցում էր մի տղամարդու հետ։ Վերջինս ներկայանալով որպես 6 ֆուտ (մոտ 185 սմ) հասակ ունեցող ոստիկան, որը խաղում է տեղական ռեգբիի թիմում, վերջին 10 տարիների ընթացքում համարյա ամնե օր ծեծի է ենթարկվել իր 5 ֆուտ 2 դյում (160 սմ) հասակ ունեցող կնոջ կողմից։ Հիշում եմ զարմանքս լսածիս վերաբերյալ, «Գրողը տանի՛, տղամարդի՞կ ել են ընտանեկան բռնության զոհ լինում»։

Մտածեցի, որ դրա մասին ինչ որ տեղ պետք է գրված լինի և սկսեցի փնտրել։ Ի զարմանս ինձ շատ հեշտ գտա մարդկանց ովքեր ճանաչում էին այդ տղամարդուն։ Զարմանալի է, սակայն առ այսօր երբ ասում եմ, որ գրել եմ այդ թեմայով, մարդիկ համարյա միշտ նույն կերպ են արձագանքում։ Ես գրի եմ առել դրանք և համարյա միշտ դրանք նույնն են.

1․ Արտասովոր է։ Այնուհետև մեծ մասամբ ծիծաղում են. հավանաբար իրենց կանանց կողմից ծեծված ամուսիններ պատկերացնելը ծիծաղելի է։ Այնուհետև սթափվելով ասում են…

2. Դրա մասին պետք է խոսել։ Փոքր դադարից հետո ասում են…

3. Ճանաչում եմ մի տղայի որի հետ նման բան է պատահել։

90-ականների վերջին խոսեցի մի փորձագետի հետ ով կարծիք հայտնեց, որ ընտանեկան բռնության արական սեռի զոհերը նույն իրավիճակում են ինչ կանայք 30 տարի առաջ։ Իսկ մի բարձրաստիճան ոստիկան բացատրեց, որ այդ հարցը չեն բարձրաձայնում վախենալով, որ այն կարող է հանրության ուշադրությունը շեղել կանանց վերաբերող հարցից։

Ուսումնասիրությունս շարուակեցի այդ ընթացքում զրուցելով ընտանեկան բռնության ենթարկված ինչպես կին այնպես էլ տղամարդ զոհերի հետ և պարզեցի, որ երկու սեռերի նկատմամբ իրականացված բռնությունները չափազանց նմանատիպ են։ Տարբերությունն այստեղ այն է, որ բռնության ենթարկված տղամարդիկ դժկամությամբ են ընդունում այն փաստը, որ պատահածը բռնություն է։ Նրանցից շատերը հակված են դա ներկայացնել որպես մի բան որ «ընդամենը պատահել է»։

Հասարակության մեջ արմատավորված սոցիալական և սեռային կարծրատիպերի համաձայն, տղան, տղամարդը, պետք է ձևավորվի և հասունանա որպես «զույգ», «տղամարդ» և «պատահածը ընդունի որպես տղամարդ»։ Հետևաբար կարելի է պնդել որ տղամարդկանց թուլությունը կարծեցյալ ուժի մեջ է։

Ազգային վիճակագրության գրասենյակի և Բրիտանիայում հանացվորության հետազոտության 2014/15թ.թ. զեկույցի համաձայն արական սեռի զոհերի 29%-ը հակված է տեղի ունեցած բռնության մասին չբարձրաձայնել: Այս թիվը ավելի քան 2 անգամ գերազանցում է իգական սեռի զոհերի թվին (12%) ովքեր չեն հայտնում իրենց զուգընկերոջ կողմից թույլ տրված բռնության փաստը։ Ընտանեկան բռնության զոհ դարձած տղամարդկանց ընդամենը 10%-ն է դիմում ոստիկանություն։ Այս ցուցանիշները վկայում են, որ ընդհանուր առմամբ ընտանեկան բռնության փաստի մասին չի զեկուցվում, ինչը կասկածի տակ է առնում նաև գենդերային մոտեցման ներկա միտումները։

Այս խնդրի ուսումնասիրման տարիների ընթացքում ընտանեկան բռնությանը վերաբերող խնդիրների մասին խոսակցությունները ձևափոխվել են տեղափոխվելով կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը դադարեցնելու դաշտ։ Խնդիր, որը ցանկացած գիտակից մարդ ցանկանում է լուծված տեսնել։ Մտահոգությունները կիսում են նաև այն անձինք ովքեր զբաղվում են ընտանեկան բռնության զոհ դարձած տղամարդկանց հարցերով և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե այս համատեքստում տղամարդ զոհերի հարցը շրջանցվում է։

2015թ.ին, 109․000 տղամարդ, հաղորդում է ներկայացրել Անգլիայի և Ուելսի ոստիկանություն հայտնելով, որ իրենք ընտանեկան բռնության զոհեր են, այս թիվը ընդհանուրի 23%-ն է կազմում։ Սա աննշան թիվ չէ։ Մեկ այլ ուսումնասիրության համաձայն չնայած այն հանգամանքին, որ տղամարդիկ 8 անգամ ավելի են հակված բռնութուն կիրառելու քան կանայք, սակայն զուգենկերոջ նկատմամբ կիրառված բռնության դեպքում գենդերային հավասարություն է գրանցվել։ Առավել մտահոգիչ է այն փաստը որ ոչ փոխադարձ բռնությանների ավելի քան 70 %-ը հրահրել են կանայք։

Ուսումնասիրությունների համաձայն բռնության զոհ տղամարդկանց ընդամեը 12%-ն է դիմում ոստիկանությանը, սակայն կարելի է ենթադրել, որ իրականում թվերը ավելի մեծ են։ Հիմնվելով այս թվերին եկեք քննարկենք տղամարդկանց համար հասանելի օգնության հարցը։ Մեծ Բրիտանիայում 20 կազմակերպություն ապաստան կամ անվտանգ բնակավայր է առաջարկում տղամարդ զոհերին․ ընդամենը 82 տարածք, որոնցից 24-ը նախատեսված են ընտանեկան բռնության զոհ տղամարդկանց համար (մնացածը նախատեսված են երկու սեռերի ներկայացուցիչների համար)։ Ընտանեկան բռնության կին զոհերի և նրանց երեխաների համար նախատեսված տարածքների թիվը մոտ 7.500 է։

Այսպիսով, դեպի ո՞ւր է գնում մեր հասարակությունը։ Անհրաժեշտ է բաց և ազնիվ քննարկում։ Մենք պետք է խրախուսենք բոլոր զոհերին օգնության դիմել և ստանալ այն։

Իավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել