«Իրազեկ վարորդ» դասընթաց

Յուրաքանչյուր տուգանք, որ կազմվել է ապօրինի եղանակով, կարելի է վերացնել, եթե վարորդը լիարժեք տիրապետի իր իրավունքներին: Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում կազմվել է 2,5 մլն վարչական ակտ, բողոքարկվել է ընդամենը 10 տոկոսը, վարչական դատարաններում օր օրի ավելանում են հաղթած գործերը: Ճանապարհային տեսուչների անօրինական որոշումների, սխալ տեղադրված ճանապարհային նշանների ու չերևացող գծանշանների պատճառով տուգանված վարորդները կարող են հաղթել վարչական մարմնին ու վերացնել տուգանքը:

Դուք պաշտպանված եք, եթե գիտեք ձեր իրավունքները, իսկ դրանք լիարժեք իմանալու համար Իրավաբան.net կայքը «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ կազմակերպում է բացառիկ դասընթաց վարորդների համար:

Թեման` ՃՈ տեսուչ և վարորդ փոխհարաբերությունները, բացառության կարգով առաջին դասընթացի արժեքն է 4000 ՀՀ դրամ, որը ներառում է նաև սուրճ-ընդմիջում: Դասընթացը տեղի կունենա հունվարի 30-ին՝ ժամը 11:00 – 14:00-ին: Մասնակիցները կապահովվեն նյութերով: 

Հայտերն ուղարկել [email protected] էլ. փոստին մինչև հունվարի 25-ը, հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (055) 003-227 և (010) 540-199 հեռախոսահամարներով, դասընթացի անցկացման վայրի մասին նախապես կտեղեկացնենք:

DSC08460

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հանդիսանում է հայաստանյան առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը հայաստանյան և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մատուցում է մատչելի և որակյալ իրավաբանական ծառայություններ:

Իրավաբան.net կայքը իրավական ոլորտի լուսաբանման առաջատար լրատվամիջոցն է, մեր ուշադրության կենտրոնում են հատկապես վարորդների խնդիրները, մենք սերտորեն համագործակցում ենք ինչպես վարորդների իրավունքները պաշտպանող փաստաբանների, այնպես էլ ոլորտային պատկան մարմինների հետ:

Մասնակիցներին կտրվեն հասվաստագրեր կազմակերպիչների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել