Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Կոռուպցիայի առաջացման պատճառները և պատմությունը այսօր ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցներին, զեկուցողը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանն էր:

Մինչ այդ բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր  Կարեն Զադոյանը:

Նա կարևորեց երիտասարդների ներդրումը հակակոռուպցիոն պայքարում՝ շեշտելով, որ նրանց ձեռքում է այդ պայքարի հաջողության գրավականը: Այնուհետև երիտասարդները մասնակցեին աշխատանքայինի քննարկմանը:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ