«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

Տիգրան Սարգսյանի գույքն ու եկամուտները

2016 թվականի հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Սարգսյանը ազատվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից և ավելի ուշ նշանակվեց ԵԱՏՄ վարչապետ: Դեսպանի պաշտոնը դադարեցնելու պահի դրությամբ նա ունեցել է 2 հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 հատ ավտոտնակ, 2 հատ անհատական բնակելի տուն՝ կառուցված հողամասի վրա և իր տնտեսական շինություններով, 1 հատ հողամաս, 1 հատ RANGE ROVER Supercharged 5.0 ամենագնաց մեքենա, 6.39 միլիոն արժողությամբ բաժնետոմս, 971 հազար դոլար հանձնած փոխառություն, 3 միլիոն դրամ խնայողություն և 4300 դոլար աշխատավարձից ստացված եկամուտ:

Ի՞նչ արժեն «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ» և մյուս հուշամեդալները

Պատվիրվել է «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Հովհաննես Բաղրամյան» հուշամեդալներ, յուրաքանչյուրից 10 հատ և յուրաքանչյուրի համար վճարվել է 35 հազար դրամ:

Պաշտպանության նախարարությունը՝ գնման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել

Փետրվարի 19-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների պլանավորման ու կազմակերպման հարցերին: ՊՆ կենտորանական ապարատի ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Վերջին շրջանում, չնայած տարատեսակ շահարկումներին, զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների… Read more »

Երաշխավորվել է վեց կազմակերպություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, որով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են մի շարք կազմակերպություններ: Համաձայն հրամանի՝ երաշխավորվել են. «Կրթության ազգային ինստիտուտը», «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան, «Կրթության առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը”, «Մաստեր Սթայլ» ընկերությունը, »Վանաձորի Հովհ…. Read more »

Հայաստանում բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրներից մեկը կոռուպցիան է

Հայաստանում ձեռնարակությունների զարգացմանը խոչընդոտող խնդիրներից մեկը անարդյուանվետ կառավարումն ու կոռուպցիան է. այս մասին փաստում են Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ համատեղ կատարած հետազոտության արդյունքները: Հետազոտության համար հարցումներ և վերլուծություն է կատարվել 300 ձեռնարկությունների շրջանում:

Հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ԵՄ ծրագրով հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից խարդախությամբ  առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, 2012թ. ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով մշակվել է «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք»… Read more »

Պաշտպանության նախարարությունը 58 հազար դոլարի հուշանվեր է գնել

ՀՀ պաշտպանության նախարարությունը փետրվարի 10-ին պայմանագիր է կնքել «ԻՍՍ Լոգիստիկա» ընկերության հետ՝ հուշանվերներ ձեռքբերելու նպատակով: Պայմանագրի շրջանակներում գնվել է  0.7 լիտրանոց և 7 տարվա հնեցման 300 շիշ կոնյակ՝  ընդհանուր 3 միլիոն դրամ արժողությամբ, 0.7 լիտրանոց և 10 տարի հնեցման 30 շիշ կոնյակ՝ ընդհանուր 540 հազար դրամի, 0.7 լիտրանոց և 20 տարի հնեցման 90 շիշ կոնյակ՝… Read more »

Ինչի՞ համար էր կառավարությունը 5000 տուփ ծխախոտ գնել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կառավարության աշխատակազմը այս տարվա հունվարի 15-ին «Գրանդ Դիլինգ» ընկերության հետ պայմանագիր է կնքել 5000 տուփ ծխախոտի ձեռքբերման համար: VIP Blue տեսակի 5000 տուփ ծխախոտի համար պետական բյուջեի միջոցներից վճարվել է 1 միլիոն 450 հազար դրամ: Ծխախոտն արտադրված է Հայաստանում, պարունակում է 4մգ/սիգ խեժ, 0.3մգ/սիգ նիկոտին: Յուրաքանչյուր տուփում կա 20 հատ բարակ… Read more »

Նավալնին ընդդեմ Պուտինի. մեղադրում է Պուտինին հակակոռուպցիոն օրենքները խախտելու մեջ

Մոսկվայի Տվերի դատարանը մերժել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու ներկայացրած դատական հայցն ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ռուսական RIA լրատվականին: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Նավալնին հայտնել է, որ դատական հայցը ներկայացրել է հինգշաբթի օրը՝ մեղադրելով Պուտինին հակակոռուպցիոն օրենքները խախտելու մեջ այն բանից հետո, երբ անցած տարի… Read more »

Հրաժարականի դիմում ներկայացրած դատավորի գույքն ու եկամուտները

Սամվել Ուզունյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել է 2004 թվականին հունիսի մեկին: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ նա պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: 2011թ-ի սկզբին Սամվել Ուզունյանն ունեցել է 2 միլիոն դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 2.5 միլիոն դրամ: Այս տարվա ընթացքում նրա եկամուտները ստացվել են աշխատավարձից՝… Read more »

Ֆիննախը օգտվում է «Օրանժ»-ի բջջային կապի ծառայություններից

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախորդ տարվա դեկտմբերի 29-ին բջջային հեռախոսակպի ծառայությունների պայմանագիր է կնքել «Օրանժ Արմենիա» ընկերության: Պայմանատգրի կատարամնա վերջնաժամկետը մինչև 2016-ի վերջն է՝ դեկտեմբերի 25-ը: Իսկ ծառայությունների համար վճարվել է 15 միլիոն դրամ կամ ավելի քան 31 հազար ԱՄՆ դոլար:

Սոցապ ծառայությունը 2.6 միլիարդ դրամ է հատկացրել փոստային ծառայությունների համար

Համաձայն գնման վերաբերյալ փաստաթղթի՝ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ պետք է մատուցվեն:

ԿԸՀ-ն պետբյուջե է վերադարձրել ավելացած գումարը

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Իրավաբան.net-ն անդրադարձել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին անհետացող թանաքի ձեռբերման համար հատկացված միջոցներին և թանքի ձեռքբերման խնդիրներին: Պարզել էինք, որ թանաքի գնման պայմանագրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առավել մեծ թիվ էր նշել, քան իրականում վճարել էր Baleno Sustainable Global Development ընկերությանը՝ ապրանքի ձեռքբերման համար: