Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը պայմանագիր է կնքել «Հայ Փոստ» ընկերության հետ՝ փոստային առաքման ծառայությունների համար: Պայմանագրի վերջնաժամկետն այս տարվա դեկտմբերի 25-ն է, իսկ արժեքը՝ ավելի քան 2.6 միլիարդ դրամ:
Համաձայն գնման վերաբերյալ փաստաթղթի՝ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ պետք է մատուցվեն: