Հրաժարականի դիմում ներկայացրած դատավորի գույքն ու եկամուտները

Սամվել Ուզունյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել է 2004 թվականին հունիսի մեկին: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ նա պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել:

2011թ-ի սկզբին Սամվել Ուզունյանն ունեցել է 2 միլիոն դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 2.5 միլիոն դրամ: Այս տարվա ընթացքում նրա եկամուտները ստացվել են աշխատավարձից՝ 7.67 միլիոն դրամ:

2012թ-ին դրամական միջոցները նվազել են 2.5 միլիոնից դառնալով 1.8 միլիոն դրամ, սակայն եկամուտներն ավելի են եղել՝ նախորդ տարվա համեմատությամբ՝ 8.01 միլիոն դրամ:

2013-ին նրա դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 8.83 մլն դրամ: 2014-ին դրամական միջոցներն ավելացել են 1 միլիոն դրամով՝ կազմելով 3 միլիոն, իսկ եկամուտը՝ 9.99 միլիոն դրամ:

Նրա կինը՝ Ալլա Հարությունյանը, 2011-ին չի հայտարարագրել ոչ գույք, ոչ խնայողություններ, իսկ աշխատանքից ստացված եկամուտը կազմել է ընդամենը 84 հազար դրամ: Բացարձակ նույն պատկերն է եղել նաև 2012-ին, իսկ 2013 և 2014 թվականների նրա հայտարարագրերը դատարակ են:

Սամվել Ուզունյանի որդին՝ Յուրի Ուզունյանը, 2011-ին ունեցել է 2.47 միլիոն դրամի եկամուտ, 2012-ին՝ 2.64 միլիոն դրամ, 2013-ին՝ 2.64 միլիոն դրամ, 2014-ին՝  3.12 միլիոն դրամի եկամուտ: Յուրի Ուզունյանը որևէ գույք և դրամական միջոցներ չի հայտարարագրել:

Սամվել Ուզունյանի մյուս որդիների՝ Կարենի և Ազատի ներկայացրած հայտարարագրերը  դատարակ են:


Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ