«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

«Բոյկոտն էլ է պայքարի ձև». Հովհաննես Մանուկյան

Արդարդատության նախարար Հովհաննես Մանուկյանը ցավում է, որ հանրային սեկտորի բավականին զգալի հատված ձեռնպահ է մնացել՝ մասնակցելու Հակակոռոպցիոն խորհրդի մրցույթին՝ ՀԿ-ների համար:

«Մեր դիրքորոշումը մնում է նույնը». Թրանսփարենսի Ինթերնեշնլը հակակոռուպցիոն խորհրդի մրցույթին չի մասնակցի

«Մեր դիրքորոշումը մնում է նույնը»,- Իրավաբան.net-ի լրագրողի հարցին ի պատասխան, թե Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը չի՞ փոխել իր դիրքորոշումն ու ինչպես նախկինում այնպես էլ հիմա՝ հակակոռուպցիոն խորհրդի կազմում ընդգրկվելու փոխարեն նախընտրո՞ւմ է դիտորդի կարգավիճակում մնալ, ասաց ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Երեկ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որով սկիզբ դրվեց ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում… Read more »

Հանրության և պետական մարմինների նպատակը մեկը պետք է լինի. հակակոռուպցիոն քննարկում սոցիալական ոլորտի վերաբերյալ

Հակակոռուպցիոն պայքարն առանց քաղաքացիների մասնակցության արդյունավետ լինել չի կարող: Ապրիլի 22-ին Արարատ քաղաքում «Կոռուպցիոն ռիսկերը սոցիալական ոլորտում. հանրային վերահսկողության մարտահրավերները» թեմայով քննարկմանը համոզմունք հայտնեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն. «Կոռուպցիա ինչի՞ է բերում, նախ և առաջ՝ այն չարիք է հասարակության համար: Կոռուպցիան նաև իջեցնում է տեղեկան ինքնակառավարման մարմինների, քաղաքապետարանների հաշվետվողականությունը:

Ապօրինի հարստացման քրեականացման հարցը պետք է քննարկվի. Արամ Վարդևանյան

Եվ քանի որ ներկայումս քննարկվում է ՀՀ Քրեական նոր օրենսգրքի մշակման հարցը, ապա պետք է քննարկվի նաև ապօրինի հարստացումը օրենսգրքում ներառելու հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակության մի զգալի հատված հետաքրքրված է այս հարցով:

Հակակոռուպցիոն խորհուրդը գնում է նախորդ մարմինների հետքերով. ՀԿ նախագահ

Հակակոռուպցիոն խորհուրդը, ըստ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ Գևորգ Մանուկյանի, արդյունավետ գործել չի կարող: Այս համոզմունքը պարոն Մանուկյանը բացատրեց երկու հանգամանքից ելնելով՝ նախ մարմնի կազմը հավատ չի ներշնչում և երկրորդ՝ լիազորությունների շրջանակն բավականին նեղ է:

«Զարգացած կոռուպցիան պահանջում է կրթություն, զարգացած հակակոռուպցիան՝ նույնպես». Ֆրեդրիկ Գալթունգ

Իրավաբան.net-ը պարոն Գալթունգի հետ զրուցել է կոռուպցիայի դեմ պայքարից: Փորձագետը անդրադարձել է կոռուպցիոն դրսևորումներին, պայքարի արդյունավետությանը, հակակոռուպցիոն կրթությանը և միջազգային փորձին: Ինչ վերաբերում է կոնկրետ մեր երկրին, ապա պարոն Գալթունգի խոսքերով՝ Հայաստանի նման պետությունները կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ցուցաբերեն յուրովի մոտեցումներ: Մանրամասները՝ հարցազրույցում:

«Հանրային ցանցը» միացավ ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությանը

Շուրջ 150 հասարակական կազմակերպություն ունեցող «Հանրային ցանցը» այսօր միացավ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությանը: Ցանցի անդամների մոտ 70 տոկոսը մարզային ՀԿ-ներ են: