Ապօրինի հարստացման քրեականացման հարցը պետք է քննարկվի. Արամ Վարդևանյան

Հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու գործիքներից մեկը ապօրինի հարստացումը քրեականացնելն է և համապատասխան պատիժների սահմանումը: Այս մասին է հուշում միջազգային փորձը: Եվ քանի որ ներկայումս քննարկվում է ՀՀ Քրեական նոր օրենսգրքի մշակման հարցը, ապա պետք է քննարկվի նաև ապօրինի հարստացումը օրենսգրքում ներառելու հարցը՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակության մի զգալի հատված հետաքրքրված է այս հարցով: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանը:

«Ես նկատել եմ, որ հասարակության մի ստվար զանգված՝ հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ բարձրաձայնում են խնդիրը, հարցը քննարկվում է նաև մասնագիտական որոշ շրջանակներում: Եվ անկախ այն հանգամանքից, թե այդ քննարկումների արդյունքը կլինի դրական, թե՝ բացասական, այսինքն՝ կներառվի նման հոդված, թե՝ ոչ, պետք է հիմնավորվի դա»,- ասաց Ա. Վարդևանյանը:

Իրավաբան.net

Իրադարձություններ

Իրադարձություններ