Խորհրդատվական մարմինը ազդեցիկ լինել չի կարող. Թամարա Աբրահամյան

Հակակոռուպցիոն խորհուրդը պետք է լինի առանձին և անկախ մարմին: Վստահ է Պետական կառույցների հետ համագործակցության հանրային ցանցի համակարգող Թամարա Աբրահամյանը:

«Խորհրդատվական մարմինը ազդեցիկ լինել չի կարող, այն ֆորմալ կառույց նույնպես պետք է դառնա: Հակակոռուպցիոն խորհուրդն ընդամենը ավելի խորացնելու է մարդկանց հիասթափությունը: Տեսնելով մյուս մասնակցային կառույցների փորձը՝ այլ նախարարություններին առընթեր, արձանագրում ենք, որ նման ձևաչափով խորհուրդները չեն աշխատում»,- նշեց տիկին Աբրահամյանը:

Նա նաև բերեց հակառակ օրինակը. «Մենք ունենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կառավարման խորհուրդը, որի ձևավորման ընթացակարգը, որի լիազորությունների շրջանակը շատ տարբեր է ու հստակ, ինչն այստեղ տեսանելի չէ՝ ոչ լիազորություններ կան, ոչ էլ ներգրավվելու հստակ ու թափանցիկ ընթացակարգեր, հետևաբար ակնհայտորեն կարծում ենք, որ այն չաշխատող մարմին պետք է լինի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ