«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

Կոռուպցիայի դեմ ամենաարդյունավետը պայքարել է ՄԻՊ-ը, անարդյունավետը` դատական համակարգը.Transparency international

2014թ-ի իր զեկույցում կենտրոնն ուսումնասիրել է 13 ինստիտուտների հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները: Ուսումնասիրված ինստիտուտները գնահատվել են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից՝ առավելագույնը 100 միավոր սանդղակով: Ըստ այդ գնահատման՝ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 80 միավոր, ԿԸՀ-ն ստացել է 61 միավոր, օրենսդիր մարմինը` 56, գործադիրը՝ 54, իսկ դատականը՝ 52 միավոր: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Պետությունը որքան գումար ներդնի կոռուպցիայի դեմ պայքարի համար, այդչափ էլ արդյունք կունենա. ԳՐԵԿՈ նախագահ

2015 թվականի մայիսի 18-19-ին Հորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցավ կոռուպցիայի կանխարգելման միջոցների արդյունավետության վերաբերյալ միջազգային հանդիպում, որը կազմակերպվել էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և ԵԱՀԿ-ի կողմից համատեղ:

Արդյո՞ք արդյունավետ են եղել պետեկամուտների հավաքագրման ոլորտում կառավարության իրականացրած հակակոռուպցիոն քայլերը. քննարկում Գավառում

Պետական եկամուտների հավաքագրման ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարությունն իրականացրել է էական քայլեր, որոնք նախատեսված են եղել 2009-2012 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ: Սակայն ավելի կարևոր է գնահատել, թե որքանով են այդ քայլերը դրականորեն ազդել տնտեսության զարգացման, աշխուժության վրա:

Պետբյուջեի հաշվին բնակեցվում է «Երազ» թաղամասը. 755 միլիոն դրամով կառավարության կողմից գնված բնակարանների հետքերով-2

Բնակարանային գնումների այս գործարքների մեջ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ գնված 28 բնակարաններից 16-ը Երևանում են, միևնույն New Picture (27)թաղամասում և գնվել են «Միկշին», «Միկմետալ» ընկերություններից:

Անարդյունավետ ծախսեր. Վերահսկիչ պալատի դիտարկումներն ու ԿԳՆ ՊՈԱԿ-ի պատասխանը

Հայաստանի կրթական ցանցի սպասարկման և ցանցային սարքավորումների պահպանման համար պետական բյուջեից 2013 և 2014 թվականներին հատկացվել է 757 միլիոն 114 հազար դրամ, և 766 միլիոն 376 հազար դրամ: Այս գումարները, ըստ Վերահսկիչ պալատի վերլուծության, ոչ այնքան էլ արդյունավետ են ծախսվել:

755 միլիոն դրամով կառավարության կողմից գնված բնակարանների հետքերով

Գնվել է 28 բնակարան, որից 16-ը «Միկշին», «Միկմետալ» ընկերություններից: Եվ, ի դեպ, բացի ոստիկանությունից, մյուս մարմինները գնված բնակարանները սեփականության իրավունքով են հանձնել իրենց աշխատակիցներին:

Ոչ մի ՀԿ հայտ չի ներկայացրել՝ ընդգրկվելու կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում

Ոչ մի հասարակական կազմակերպություն այդպես էլ հայտ չի ներկայացրել՝ մասնակցելու նորաստեղծ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդրկվելու մրցույթին: Այս մասին Իրավաբան.net կայքին հաղորդեցին ՀՀ կառավարությունից:

Հակակոռուպցիոն խորհրդի մրցույթին մասնակցելու հայտեր չկան

Առ այսօր ոչ մի հասարակական կազմակերպություն հայտ չի ներկայացրել՝ մասնակցելու Հակակոռուպցիոն խորհրդի մրցույթին: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց ՀՀ կառավարության աշխատակազմից Մարինե Թովմասյանը, ով հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձն է: