Ապօրինի հարստացումը պետք է օրենսդրորեն ամրագրվի և պատասխանատվություն սահմանվի. իրավաբան

Ապօրինի հարստացումը պետք է օրենսդրորեն ամրագրվի և պատասխանտվություն սահմանվի այս արարքի համար. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ իրավաբան Գևորգ Հայրապետյանը:

Նրա խոսքով, ներկայումս ընդդիմախոսները պնդում են, թե Հայաստանը պատրաստ չէ նման օրենսդրական փոփոխության, չկան նման նորմի կիրառման համապատասխան մեխանիզմներ, ու հավանական է նաև, որ այս գործիքը շատ դեպքերում ծառայի քաղաքական հաշվեհարդարի համար:

«Իրականում ես չեմ կիսում այդ մտավախությունները: Պատասխանտվություն նախատեսելը և օրենսդրորեն ամարգրելը շատ կարևոր է: Թեկուզ ներկա փուլում դա չլինի քրեական պատասխանտվություն, այլ վարչական պատասխանտվությամբ լինի»,- Գ. Հայրապետյանը ներկա փուլում արարքը որպես վարչական իրավախախտում սահմանելը կարող է համարվել «ոսկե միջին»:

Նա նշում է, որ չկա որևէ խելամիտ հիմնավորում այն մասին, թե եթե այսօր Հայաստանը պատրաստ չէ նման նորմի ընդունմանը, ապա վաղը կարող է պատրաստ լինել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական հաշվերահարդարին, ապա յուրքանչյուր անձ կարող է պաշտպանել իր իրավունքները:

Գ. Հայրապետյանը նշեց նաև, որ ապօրինի հրաստացումը օրենսդրորեն անթույալտրելի արարք ամգարելը կանխարգելիչ բնույթ է ունենալու և պաշտոնյաների շրջանում անպատժելիության մթնոլորտը վերացվելու է:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ