Հակակոռուպցիոն խորհուրդը գնում է նախորդ մարմինների հետքերով. ՀԿ նախագահ

Հակակոռուպցիոն խորհուրդը, ըստ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ Գևորգ Մանուկյանի, արդյունավետ գործել չի կարող: Այս համոզմունքը պարոն Մանուկյանը բացատրեց երկու հանգամանքից ելնելով՝ նախ մարմնի կազմը հավատ չի ներշնչում և երկրորդ՝ լիազորությունների շրջանակն բավականին նեղ է:

«Հակակոռուպցիոն խորհուրդը իր արդյունավետության տեսանկյունից լինելու է այնպիսի մի մարմին, ինչպիսին որ 10-15 տարի առաջ նախագահին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարական պլանով գործող մի խորհուրդ, որտեղ կայի ՀԿ-ներ, սակայն որևէ արդյունք մենք այսօր տեսնում ենք, որ չկա: Կառավարության կողմից ստեղված այդ խորհուրդը ակնհայտորեն գնում է այդ նույն հետքով»,- ասաց պարոն Մանուկյանը:

Ըստ նրա՝ խորհուրդը պետք է վերակազմավորվի կամ ընդհանրապես ստեղծվի նոր մարմին, որը իրական արդյունավետություն կապահովի. «Բացի այդ նա կունենա իրական ազդեցություն՝ ազդելու իրողությունների վրա, իսկ իրողությունները մենք գիտենք՝ ինչպիսին են կոռուպցիայի ոլորտում»,- եզրահանգեց պարոն Մանուկյանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ