Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամը չգիտի` ինչ է կոռուպցիան

Կառավարության նիստերի դահլիճում այսօր հավաքվել էին Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամները:

Կիսադատարկ դահլիճում երկրորդ շարքերում նստածներին խնդրեցին առաջանալ: Խորհուրդը սկսեց իր գործունեությունը:

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությանը հավանության տալու մասին զեկուցմամբ հանդես եկավ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, նա նաև խոսեց Իրավաբանական անձանց քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցից:

Զեկուցումը սպառելուց հետո հարց ուներ Թրանսփերենսի ինթերնեշնլ (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ նախագահ Վարուժան Հոկտանյանը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք քրեական օրենսգրքի նոր նախագծում բաժին է սահմանվելու կոռուպցիայի վերաբերյալ: Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ այս ուղղությամբ իրենք նպատակ ունեն քննարկումներ իրականացնել, այնուհետև որոշում կայացնել:

Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ներկայացված հարցը շատ արդիական է ու կարևոր, կազմակերպությունները երբեմն կոռուպցիոն գործարքների մեջ են մտնում: Հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը խնդիրն արտացոլել քրեական և վարչական օրենսգրքում»:

Այնուհետև հարց ուներ խորհրդի անդամ, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Պարզվեց, որ նա համացանցում փորձել է փնտրել կոռուպցիա բառը, իմանալ ինչ է այն, սակայն ոչ մի արդյունք չի արձանագրել: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամն առաջարկեց այդ սահմանումը հստակեցնել, որ այն ընկալելի լինի ինչպես իր, այնպես էլ հանրության լայն շրջանակների համար:

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ սահմանումը կա, ամրագրված է:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ