Կառավարության վարած քաղաքականությունը կոռուպցիայի դեմ պայքարում ոչ այլ ինչ է, քան թե ցուցադրական քայլ միջազգային կառույցներին: Խոսելով կառավարության կողմից ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդից` ասաց ՀԵԻԱ Շիրակի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, փաստաբան Գայանե Գևորգյանը:
Նա պնդում է. «Պարզապես ուզում են ցույց տալ, որ կոնվենցիաներով ՀՀ վերցրած պարտականությունն ի կատար է ածվել: Նրանց ախատանքն ըստ էության արդյունավետ չի եղել, հենց սկզբից ցույց տվեցին, որ աշխատանքի ռազմավարությունը ճիշտ չեն որոշել ու փոխարենը լուծեն առաջնային կարևորության հարցեր, զբաղվում են երկրորդականներով»:
Ըստ նրա` խորհրդի հասանելի խնդիրները բարձրաձայնելու համար հասարակությունը հակված է աշխատել հասարակական կազմակերպությունների միջոցով, քանի որ այդ ՀԿ ներկայացուցիչները չկան խորհրդի կազմում, այն էֆեկտիվ գործել չի կարող:
«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը պայքարելու համար այս արատի հետ մեծ մասամբ պետք է օգտվեր ՀԿ-ների ներուժից, այսինքն` պայքարի բանալին հենց ՀԿ-ները պետք էին լինել, սակայն այդ բանալին նրանք բաց թողեցին: Օրինակ` Գյումրում խորհուրդն այս տեմպերով ոչնչի հասնել չի կարողանա»,- ասաց Գայանե Գևորգյանը:
Նշենք, որ ամսի 28-ին տեղի կունենա այս խորհրդի նիստը: