Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է այնպիսի վարչական իրավախախտում, որը հաճախ կտեսնեք վարորդների կողմից վարելու ընթացքում:
Այսպես, օրենսգրքի 124-րդ հոդվածը սահմանում է, որ տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Այսինքն, տվյալ վարչական իրավախախտման համար վարորդները կտուգանվեն 5000 ՀՀ դրամ: