ՀՀ Առողջապահության նախարարի N 987-Ա հրամանը վերաբերում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցուցաբերվող բուժօգնության ֆինանսավորման չափորոշիչը հաստատելուն:
Այսպես, ոչ բժշկական վճարովի ծառայությունների գները սահմանվում են Կազմակերպության կողմից, սակայն մեկ օրվա համար սահմանվող գները չեն կարող գերազանցել`
1) 20000 դրամը` վճարովի հիվանդասենյակի համար` ներառյալ կնոջ հիգիենայի պարագաների տրամադրումը.
2) 15000 դրամը` վճարովի հիվանդասենյակի համար` առանց հիգենայի պարագաների տրամադրման.
3) 2000 դրամը` վճարովի տեսակցությունների համար: