Հուլիսի 17-ին, ժամը 09.03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից: Ահազանգը փոխանցվել է հրշեջ-փրկարարական ջոկատ և մարզային ՃԿԿ:
Դեպքի մասին տեղեկացվել են Սպիտակ քաղաքի շտապօգնության հերթապահ բուժքույրը, ՀՀ ԿԱ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի ՕՀ ոստ. կապիտանը:
Կապ է հաստատվել երկաթուղու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ավագ կարգավարի հետ, վերջինս հաղորդել է, որ ժամը 09.00-ի սահմաններում N 3402 բեռնատար գնացքը (տեղափոխում է պղնձի խտանյութ) Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 03LL608 պետհամարանիշով ավտոմեքենային:
Նախնական տվյալներով զոհվել է ավտոմեքենայի վարորդ, Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Խաչատրյանը, կան վիրավորներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: