Սաակաշվիլին Օդեսայի շրջանային վարչության աշխատակիցներից կեսին կհեռացնի աշխատանքից

Օդեսայի շրջանային վարչությունում 27 ստորաբաժանումից կմնա 12-ը. այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ասել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի խորհրդական Ալեքսանդր Բորովիկը:

«Հաշվարկվել է, որ  համակարգիչների 30%-ն ընդհանրապես չի օգտագործվել աշխատանքի համար, խաղեր են խաղացել, անձնական նպատակներով օգտվել ինտերնետից: 781 աշխատակցից կմնա 404-ը»,- ասել է Ալեքսանդր Բորովիկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին քննադատել էր իրավապահ մարմինների հետ աշխատանքը։ Ստորաբաժանումների ղեկավարների ընթացիկ հաշվետվությունները լսելուց հետո նհայտարարել էր,  թե նրանք ընդհանրապես ոչինչ չեն անում և հանձնարարել  աշխատանքից հեռացնել վարչությունների  20 աշխատողներին։

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ