Օդեսայի շրջանային վարչությունում 27 ստորաբաժանումից կմնա 12-ը. այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ասել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի խորհրդական Ալեքսանդր Բորովիկը:
«Հաշվարկվել է, որ համակարգիչների 30%-ն ընդհանրապես չի օգտագործվել աշխատանքի համար, խաղեր են խաղացել, անձնական նպատակներով օգտվել ինտերնետից: 781 աշխատակցից կմնա 404-ը»,- ասել է Ալեքսանդր Բորովիկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին քննադատել էր իրավապահ մարմինների հետ աշխատանքը։ Ստորաբաժանումների ղեկավարների ընթացիկ հաշվետվությունները լսելուց հետո նհայտարարել էր, թե նրանք ընդհանրապես ոչինչ չեն անում և հանձնարարել աշխատանքից հեռացնել վարչությունների 20 աշխատողներին։