Ովքե՞ր պետք է անցնեն պարտադիր բժշկական զննություն

ՀՀ Կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ հաստատվել է գործունեության ոլորտների այն ցանկը, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության:

Դրանց մեջ են մտնում` սննդի արդյունաբերության ոլորտի, գյուղացիական անասնապահական տնտեսությունների, սննդամթերքի պահեստների և բազաների աշխատողները, որոնք շփվում են սննդամթերքին դրանց արտադրման, պահպանման և իրացման ընթացքում, սարքավորումների ու գույքի սանիտարական մշակում, վերանորոգում կատարող, ինչպես նաև բոլոր տեսակի փոխադրամիջոցներով փոխադրման ընթացքում սննդամթերքին անմիջականորեն շփվող անձինք, հանրային սննդի կազմակերպությունների աշխատողներ, քոլեջների, ուսումնարանների, հանրակրթական դպրոցների սովորողներ, որոնք արտադրական պրակտիկա են անցնում այն հաստատություններում, որոնց աշխատողները ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության (հետազոտությունների), ծննդատների (բաժանմունքների),մանկական հիվանդանոցների (բաժանմունքների), ատամնաբուժական հաստատությունների բուժաշխատողներ և այլն:

Ամբողջական ցանկը ներկայացված է ՀՀ Կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման 2-րդ հավելվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել