Հուլիսի 11-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Մեղրի հատվածի 16-րդ կմ-ում «ՎԱԶ-2107» մակնիշի 01 LL 655 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Աշոտ Ադամյան, ծնվ. 1972թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 25 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը` 1972 թ. ծնված Ա. Ա.-ը, ուղևորը` 1977 թ. ծնված Լ. Ա.-ը, հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Իրավաբան.net