Վարչապետը նոր խորհրդական ունի. Հովիկ Աբրահամյանի հերթական որոշումը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշում է ստորագրել, որով նշանակվել է նրա նոր խորհրդականը: Որոշման մեջ կարդում ենք. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Գագիկ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:

Ստորև ներկայացնում ենք վարչապետի նոր խորհրդականի կենսագրությունը.

640 (1)

Գագիկ Խաչատրյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1959 թ., 19 հունվարի, ք.Երևան

Կրթություն
1976 – 1980թթ. – Երևանի ժողտնտեսության ինստիտուտ, պլանա-տնտեսագիտական ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1980թ.-Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտ՝ տնտեսագետ
1982-1984 թթ. – «Անի» գիտաարտադրական միավորում՝ տնտեսագետ
1984-1986թթ. – Գյուղշիննախարարություն՝ ավագ տնտեսագետ
1986թ.- «Պետագրոարդ»՝ ավագ տնտեսագետ
1986-1988թթ.-«Հայագրոշին» շինարարական միավորում՝ բաժնի վարիչ
1988-1989թթ.- Պետական շինարարական կոմիտե՝ գլխավոր մասնագետ
1989-1990թթ.- «Սպիտակագրոարդշին» միավորում՝ պետի տեղակալ
1990-1994թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ՝ գլխավոր մասնագետ
1994-1995թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ՝ բաժնի վարիչ
1995-2000թթ.- ՀՀ քաղաքաշինության նախարարություն՝ փոխնախարար
2000-2002թթ.- «Արկուր» ՍՊԸ՝ խորհրդի նախագահ
2002-2003թթ.- «Գրան Մարկոս» ՍՊԸ՝ գլխավոր խորհրդական
2003-2004թթ.- Օրենսդրության կատարելագործման և տարածմանն օժանդակող բարեգործական հիմնադրամ՝ տնօրեն
2004-2015թթ.-Ջրային տնտեսության պետական կոմիտե՝ նախագահի տեղակալ
2015թ. հուլիսի 2-ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական հասարակական հիմունքներով

Այլ տվյալներ
Ծառայել է խորհրդային բանակում:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել