ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է կատարել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ ոստիկանապետի հրամանով՝ ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Վահե Հարությունյանը:
Ոստիկանությունից հաղորդեցին, որ հրամանը եղել է հուլիսի 4-ին: Հիշեցնենք, որ մինչ այս ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում Արմեն Հակոբյանը, ով վերջերս նշանակվեց Ճանապարհային ոստիկանության պետ: