Հուլիսի 5-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղիում` «Դալմա Գարդեն Մոլ»-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հաղորդում են ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից՝ հավելելով, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 23.01-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք: Ժամը 23.40-ից մեկ մարտական հաշվարկ դեպքի վայրում իրականացնում է հերթապահություն: Դեպքի վայրում է գտնվել ՏԿԱԻՆ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը: