Աղբամանները հեռացնելուց հետո կօգտագործվի ջրցան մեքենան․ Վալերի Օսիպյան

Արդեն մոտ 10 օր է Բաղրամյան պողոտան փակ է։ Մարդիկ պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը կասեցնելու համար։

Այսօր առավոտյան պողոտա էին եկել «Սանիտեկ» ընկերության աշխատակիցները, նրանք ցանկանում էին վերցնել իրենց ընկերությանը պատկանող աղբամանները։ Ցուցարարները աղբամանները չվերադարցրեցին։ Պողոտա եկավ նաև փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա ցուցարարներին ասաց, որ այսպես ոչինչի չեն հասնի և ցուցարարները`  իրենք թող հեռացնեն աղբամանները։ Փոխոստիկանապետը զրուցում է քաղաքացիներց մեկի հետ, հորդորելով հեռացնել աղբամանները և իրենք ցուցարարներին կտրամադրեն այն երկաթյա պատնեշից, որը տեղադրված է ոստիկանների մոտ։ Վալերի Օսիպյանը հավաստիացրեց, որ աղբամմաները հեռացնելուց հետ ոստիկանները ուժ չեն կիրառալու, նա առաջարկում է ցուցարարներին տեղափոխվել Ազատության հրապարակ և ասաց, որ ինքն անձամբ կուղեկցի ցուցարարներին։ Նա նաև ասաց, որ աղբամանները հեռացնելու հետո կօգտագործվի ջրցան փողոցները մաքրելու համար։ Ոստիկաններն ասացին, որ իրենք քաղաքցիների հետ միասին կմաքրեն պողոտան, որպեսզի ցուցարարները զգան, որ ոստիկաններն իրենց հետ են։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել