ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետն ազատվել է պաշտոնից

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 27-ին որոշում է հրաման է ստորագրել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Ռուբենի Ղամբարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա՝ 2025 թվականի մայիսի 27-ից»։

ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով Վահան Ամիրխանյանն ազատվել է ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի պաշտոնից՝ իր գրավոր դիմումի համաձայն։

Հարկ է նշել, որ մայիսի 22-ին 590.000 դոլար հափշտակությունը կատարվել էր Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել