Մհեր Գրիգորյանը չի կարծում, թե սահմանազատման գործընթացը հայտնվել է փակուղում։ Այս մասին նա ասաց լրագրողներին Ապարանում Առաջին հանրապետության օրվա տոնակատարության ժամանակ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվ դեռ չունենք։ Ձեզ հայտնելու նորություններ չունեմ այդ մասով, ինչ-որ աշխատանքներ ընթանում են»,-ասաց ՀՀ փոխվարչապետը։