ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ Մարինա Ծատուրյանն այսօր արժանացել է Երախտագիտության մեդալի: Այն իրավիճակներից է, երբ հաստատ կարող ես ասել, որ արժանի է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Շնորհավորում եմ տիկին Ծատուրյանին:
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ նախագահական նստավայրում՝ Բաղրամյան 26-ում»- գրել է նա:
Ավելի վաղ, մայիսի 21-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, երկարամյա անբասիր և անձնվեր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ Մարինա Պերճի ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»: