ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-ին հրամանագիր է ստորագրել, որով պարգևատրվել են Ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողներ։

Հրամանագրում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել`

Մխիթար Գոշի մեդալով՝

Ռուսլան Ռաֆիկի ՄԱՐԱՆԴՅԱՆԻՆ ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Ռաֆայել Արամայիսի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզության, ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Գեորգի Վահագնի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հսկողության վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Հրաչ Սուրիկի ԲԱԶՅԱՆԻՆ
Ոստիկանության զորքերի օպերատիվ գնդի (N զորամաս) հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ

Սերգեյ Ժորիկի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ
Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր

Երախտագիտության մեդալով՝

Իրինա Վարշամի ԴԱՎԹՅԱՆԻՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ

Արգամ Անաստասի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարարական ծառայության մայոր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել