«Տեղի է ունեցել խարդախություն և չարաշահում». Զարուհի Փոստանջյան

Քիչ առաջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, լրագրողների հետ զրուցելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, հիշեցրեց Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը՝համաձայն որի կվճարվեն էլեկտրաէներգիայի համար գումարներ, բայց ոչ պետական բյուջեից, ու ընդգծեց.

«Պետական բյուջեն մերն է, և որևէ մեկը իրավունք չունի այն տնօրինել սեփական հայեցողությամբ: Դրա համար պետք է մեկ ամիս առաջ կայացված որոշումը դադարի գործել, դեռ ավելին՝մենք պետք է գնանք նաև այն որոշման չեղարկմանը, որն ընդունվել էր անցած տարի, որի ժամանակ սակագնի թանկացումը նորից ապօրինի է»:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես Զարուհի Փոստանջյանը կգնահատի այս օրերի պայքարը, նա նշեց, որ մենք գրանցել ենք որոշ նվաճումներ, բայց բուն խնդիրը դեռ լուծված չէ:
«Տեղի է ունեցել խարդախություն և չարաշահում. դա Սերժ Սարգսյանը լավ գիտի:Աուդիտի անցկացումը ես համարում եմ Սերժ Սարգսյանի հերթական խարդախ մոտեցումներից, որը հանրությունը շատ լավ հասկացավ ու չգայթակղվեց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել