Այսօր հանրապետական հիվանդանոցի ծծնդատանը արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ամուսինը հենց հիվանդասենյակում կրակել է նոր ծննդաբերած կնոջ վրա և ինքնասպան եղել:
Իրավաբան.net-ը ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից տեղեկացավ, որ այս պահին ճշտվում են մանրամասները, կատարվում է հետաքննություն:
Իրավաբան.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանը դեպքի վայրից հայտնեց, այս պահին դեպքի վայրում են գտնվում ոստիկանները և քննիչները, ովքեր կատարում են իրենց մասնագիտական պարտականություները:
Դեպքի մասին մանրամասները, լուսանակարներն ու տեսանյութը քիչ ուշ: