ՀՀ կենտրոնական բանկից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 29-ին, տարադրամների համար սահմանվել են նոր փոխարժեքներ: Այսպես՝ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը նվազել է 0.12 դրամով` դառնալով 473.06 դրամ, Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.58 դրամով, այն այժմ կազմում է 525.00 դրամ, նվազել է նաև ռուսական ռուբլու փոխարժեքը 0.05 դրամով` դառնալով 8.53 դրամ: