«Անօրինական է, չենք թույլատրում, համարենք ավարտվել է այդ ամենը». ոստիկանություն

Րոպեներ առաջ ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով դիմել է քաղաքացիներին տարածքը մաքրելու հորդորով, որին ի պատասխան ցուցարարներն նշեցին, թե իրենք չեն պատասխանատու մաքրության համար:

Այժմ ցուցարարները Բաղրամյան պողոտայում փորձում են Երևանի փոխոստիկանապետից ստանալ թույլտվություն հավաքի վայրում բարձրախոս օգտագործելու համար, սակայն՝ ապարդյուն: Ի պատասխան ցուցարարների հարցին, թե ինչո՞ւ մինչ այս պահը բարձրախոսի օգտագործումը թույլատրվում էր, իսկ հիմա՝ ոչ, փոխոստիկանապետը պատասխանեց. «անօրինական է, չենք թույլատրում, համարենք ավարտվել է այդ ամենը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել