Քննություն է տարվում` պարզելու բուժվող հիվանդի մահվան պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու բուժվող հիվանդի՝ Երևան քաղաքի բնակչուհի Ս.Պետրոսյանի մահվան հանգամանքները:

Ինչպես տեղեկացնում է քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի բաժինը`Երևանի բնակիչ Ա.Հարությունյանից հաղորդում է ստացվել, որ «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» բժիշկ-քիմիաթերապևտի կողմից քաղցկեղի բուժման դեմ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացել է բուժվող իր մայրը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Նախաքննության ընթացքում Ա.Հարությունյանը ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ:

Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ պարզելու հիվանդի մահվան հանգամանքներն ու պատճառները։ Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ փորձագետներին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել