«ՀԷՑ-ի աուդիտը կնպաստի իմանալ, թե որքանով էր արդարացված սակագնի բարձրացումը, ինչ վտանգներ կարող է պարունակել սակագինը չավելացնելը»,- այս մասին Արմենիա ԹՎ-ին հայտնել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ ՀՀ Հարությունյանը, միաժանակ կարևորելով աուդիտ կատարող ընկերության ընտրությունը, որը պետք է հանրային վստահություն ներշնչի, հանդիսանա աշխարհի լավագույն տասը ընկերություններից: Նախարարի խոսքով՝ անպայման պետք է խորհրդակցել հասարակական ակտիվիստների և քաղաքական ընդդիմության հետ, որպեսզի միասին ընտրվեն ներկայացված ցանկից մի քանի ընկերություն, որոնցից ընտրվի աուդիտ կատարող ընկերությունը՝ հայտարարված մրցույթի արդյունքում:
Աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս: Պատասխանելով այն հարցին, թե մինչ աուդիտի ավարտը կառավարության կողմից էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորման դեպքում, այն միևնույն է վճարվելու է հարկատուներից գանձված գումարներից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այն դեպքում, երբ պարզվի, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, ապա կառավարությունը հետ կգանձի այդ գումարները բաշխիչ ցանցերից: