Այսօր ժամը 11.53-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ախթամար արձանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար. կան տուժածներ:
ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Դիլիջան 71- րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 556 QQ 56 պ/հ ավտոբուսը բախվել է «ԳԱԶ 24-10» ավտոմեքենային, ինչից դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Դեպքի վայր են մեկնել ՀՋՋ-ի ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ 24-10» ավտոմեքենայի միջից դուրս են բերել Հ. Պ.-ի (ծնվ.1988թ.) և Ա. Հ.-ի (ծնվ.1992թ.) դիերը:
Հրշեջ-փրկարարները փակել են «ԳԱԶ 24-10» ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցները: