Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ հայ երիտասարդը զրուցում է Россия 24-ի լրագրող Վիտալի Հարությունյանի հետ` հորդորելով նրան ապատեղեկատվություն չտարածել:
Նշենք, որ էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ բողոքի ցույցները ռուսական լրատվամիջոցները լուսաբանելիս սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ են տարածում` նշելով, թե ցուցարարները սադրում են ոստիկաններին և թե բողոքը զուտ քաղաքական բնույթ ունի և հովանավորվում է արևմտյան ուժերի կողմից:
Լուսանկարը` Վիտալի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: