Այսօր առավոտյան ժամը 6–ի սահմաններում ոստիկանները խաղաղ ցուցարարներին նախազգուշացնելուց հետո անցել են բռնի կերպով նստացույցը ցրելուն: Ջրցան մեքենաներով և հատուկ տեխնիկայի գործադրմամբ անցել են գործի:
Ոստիկանները հարձակում են ունեցել նաև լրատվամիջոցների աշխատակիցների վրա` մարմնական վնասվածքներ պատճառելով նրանց, վնասելով տեխնիկան:
Օպերացիայի ընթացքում ոստիկանության բաժին են բերման ենթարկվել ավելի քան 200 ցուցարար: Հիշեցնենք, որ արդեն չորս օր շարունակ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպմամբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցեր էին արվում:
Երեկ ժամը 19-ից հետո ցուցարանները ցանկանում էին մոտենալ ՀՀ նախագահի նստավայրին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Տեսանյութը և նկարները` 1in.am-ի