Դեպի Բաղրամյան 26 երթը սկսվեց. էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա (լրացվում է)

Րոպեներ առաջ «Ազատության» հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Եռօրյա նստացույցից հետո քաղաքացիները երթով պետք է մոտենան ՀՀ նախագահի նստավայրին:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, թե քանի որ իշխանությունները չեն արձագանքել իրենց, ապա ստիպված են իրենց բողոքը շարունակել ու երթն իրականացրել: Նա մեջբերեց իրավական այն նորմերը, որոնցով արգելվում է խոչընդոտել խաղաղ բողոքի ակցիաներրին: Մի քանի անգամ շեշտեց, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ ունի և կոչ արեց ոստիկանությանը` գոնե այս անգամ լինել քաղաքացիների կողմնակիցը: Կոչ արեց նաև հավաքվածներին` չտրվել սադրանքների:

Մաքսիմ Հակոբյանը հայտարարեց երթուղին` Թումանյան փողոցով դեպի Մաշտոցի պողոտա և այնուհետև Բաղարմյան պողոտայով դեպի վեր` Բաղրամյան 26 հասցե:

19:37

Ինչպես փոխանցում է Իրավաբան.net-ի  թղթակիցը, այս պահին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը կաթվածահար է եղել, ակտիվիստները փորձում են մտնել Բաղրամյան փողով: Ոստիկանները` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ փորձում են բանակցել ակտիվիստների հետ, սակայն ապարդյուն: Ակցիայի մասնակիցներն այնքան շատ են, որ ոստիկանները չեն կարողանում նրանց տեղափոխել մայթեր:

20:00

Ցուցարարներն այս պահին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում են: Բողքի ակցիայի կազմակերպիչների հորդորով այժմ նրանք նստել են պողոտայում:

20:27

Ոստիկանները դիմելու են գործողությունների: Այս մասին հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա հորդորեց բացել փողոցը, որպեսզի ոստիկանները գործողություններ կատարեն: Նրանք առաջանում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել