Իրավաբանական ամառային ճամբար Բելառուսում

2015 թվականի հուլիսի 27-ից 31-ը Բելառուսում անց է կացվելու միջազգային իրավունքի ամառային ճամբար, որին մասնակցելու համար հնարավոր է դիմել նաև բոլոր ծախսերը հոգացող կրթաթոշակների: Այս մասին հայտնում են ARMACAD ընկերությունից:

Ամառային ճամբարի ընթացքում քննարկվելու են հատկապես կիբեր անվտանգության հարցեր՝ միջազգային իրավունքի տեսանկյունից:
Այս ամառային ճամբարին կարող են դիմել 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիներ, ովքեր տիրապետում են անգլերեն և ռուսերեն լեզուներին:

Այս ամառային ճամբարին դիմելու վերջնաժամկետը 2015 թվականի հուլիսի 1-ն է:

Դիմելու ընթացակարգին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` Summer International Law Camp, 27-31 July 2015, Belarus:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել