Սուրիկ Խաչատրյանը ճանաչվել է տուժող

Սյունիք մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր դեմ մահափորձի գործով ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել է. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա նշեց նաև, որ գործով դեռևս կասկածյալներ և մեղադրյալներ չկան:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին կրակոցներ էին եղել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել էին ինքը և ևս երկու հոգի: Կրակոցներից ոչ ոք չէր տուժել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել