Սյունիք մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր դեմ մահափորձի գործով ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել է. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նա նշեց նաև, որ գործով դեռևս կասկածյալներ և մեղադրյալներ չկան:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին կրակոցներ էին եղել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել էին ինքը և ևս երկու հոգի: Կրակոցներից ոչ ոք չէր տուժել: